Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ ՊՍԺ-ն նոր ֆուտբոլիստ է գնել

Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ «Կրասնոդարի» և Ռուսաստանի հավաքականի 25-ամյա դարպասապահը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։

Հայտնի իտալացի լրագրողի տեղեկություններով՝ տրանսֆերի շուրջ բանակցությունները, որոնց գումարը կկազմի 20 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները, գտնվում են վերջնական փուլում։

Ըստ Ռոմանոյի՝ փարիզյան ակումբը Սաֆոնովին մեծ տաղանդ է համարում։

Սաֆոնովը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2029 թվականի հունվարի 31-ին։