«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Ֆլորեսը դատապարտել է «Բարսելոնայի» ղեկավարության քաղաքականությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը որոշել է բաժանվել գլխավոր մարզիչ Չավիից։ Ավելին, մոտ մեկ ամիս առաջ «Բարսելոնայի» ղեկավարությունը պնդում էր, որ 44-ամյա մասնագետը հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատել թիմի հետ։
«Ես չպետք է ասեմ դա… Բայց «Բարսելոնան» սարսափելի է վերաբերվում իր լեգենդներին: Նրանք այս պահին շատ վատ շարքում են: Գուցե դա պարզապես ժամանակավոր է: Բայց ամեն ինչ իսկապես վատ է թվում: Նման իրավիճակ էր Կումանի ու Մեսսիի, իսկ հիմա՝ Չավիի դեպքում։
Միշտ հույս ունեմ, որ ակումբները ճիշտ կվերաբերվեն իրենց լեգենդներին և կտան այն, ինչին արժանի են: Դա հիասքանչ կլիներ։ Ի վերջո, նրանց ժառանգությունը կապող օղակ է ակումբի և երկրպագուների միջև: Նրանց ձեռքբերումները մեծ նշանակություն ունեն և ի մի են բերում պատմության կտորները: Այնպես որ, լեգենդներին պետք է հարգանքով վերաբերվել»,- Ֆլորեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։