Վենսան Կոմպանիի համար գերմանական գրանդը 10-15 միլիոն եվրո կվճարի

Վենսան Կոմպանին մոտ է «Բավարիան» գլխավորելուն։

Ներկայումս բանակցությունները շարունակվում են «Բարնլիի» և «Բավարիայի» միջև։

Սպասվում է, որ «Բավարիան» Կոմպանիի համար «Բարնլիին» կվճարի 10-15 միլիոն եվրո փոխհատուցում։ Կոմպանին պատրաստ է պայմանագիր կնքել մյունխենյան թիմի հետ մինչև 2027 թվականը։