«Շտուտգարտի» 28-ամյա հարձակվող Սերու Գիրասին կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ գվինեացի ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանում «իշամեղուների» ամենաառաջնային թիրախներից մեկն է: Հաղորդվում է նաև, որ բանակցություններն արդեն սկսվել են, բայց դեռ կան ակումբներ, որոնք հետաքրքրված են խաղացողի տրանսֆերով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Վեսթ Հեմ Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ 28-ամյա Գուիրասին Գերմանիայի առաջնության ռմբարկուական մրցավազքում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 28 խաղում խփելով 28 գոլ, ունի նաև երեք գոլային փոխանցում։