«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է շարունակել համագործակցությունը Պեպ Գվարդիոլայի հետ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել գլխավոր մարզչի հետ։
Միևնույն ժամանակ, նրանք չեն ցանկանում ճնշում գործադրել իսպանացու վրա, նրա ցանկացած որոշում կընդունեն։
Նշվում է, որ 53-ամյա մասնագետը վերջերս ընթրիքի ժամանակ քննարկել է իրավիճակը առնվազն մեկ առանցքային խաղացողի հետ։
Պեպը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Այս տարի թիմը չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն։