Լաուտարո Մարտինեսը՝ Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճանաչվել է Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն խաղացող, այս մասին հայտնում է Իտալիայի առաջնության մամուլի ծառայությունը։

33 հանդիպումներում 26-ամյա հարձակվողը դարձել է 24 գոլի հեղինակ։ Արգենտինացին նաև վեց գոլային փոխանցում է կատարել: Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի վերջում «ներաձուրին» դարձավ Իտալիայի չեմպիոն։

Մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել «Բոլոնիայի» 23-ամյա հարձակվող Ջոշուա Զիրկզին։