Խվիչա Կվարացխելիան բանակցություններ է վարում եվրոպական գրանդի հետ

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է L’Equipe-ի լրագրող Լոիկ Տանզին։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Սակայն փարիզցիները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել։ Փարիզցիները պատրաստ են ծախսել մոտ 60 միլիոն եվրո։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները գրել էին, որ ՊՍԺ-ն առաջարկել է 100 մլն եվրո։

23-ամյա Կվարացխելիայի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում նա 44 խաղում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: