«Յուվենտուսը» բողոքարկում է 9,8 միլիոն եվրոյի վճարումը հօգուտ Կրիշտիանու Ռոնալդուի։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գաղտնի պայմանավորվածություն է ունեցել թուրինյան ակումբի հետ, որը թույլ է տալիս ակումբին հետաձգել աշխատավարձի վճարումը կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։
Սակայն «բյանկոներիները» հարձակվողին չեն փոխանցել 19,9 միլիոն եվրո, որը խոստացել էին նույնիսկ ակումբից հեռանալու դեպքում։ Ի վերջո, պորտուգալացին դիմեց դատարան:
Անցյալ ամիս դատարանը մասամբ բավարարեց Ռոնալդուի խնդրանքը ՝ փոխհատուցման չափը նվազեցնելով մինչև 9,8 միլիոն եվրո։