Հայտնի է, թե քանի տարվա պայմանագիր կկնքի Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» հետ

Հանսի Ֆլիկը կգլխավորի «Բարսելոնան»։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանացին պայմանագիր կկնքի մինչեւ 2026 թվականը։ Պաշտոնական հայտարարություն է սպասվում շուտով։

Նշվում է, որ «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն լիովին վստահում են Ֆլիկին:

Հայտնի է նաև, որ Տոնի Տապալովիչը և Մարկուս Սորգը կդառնան Ֆլիկի օգնականները «Բարսելոնայում»: