«Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Վիրցը ստացել է Եվրոպայի լիգայի երկրորդ անընդմեջ մրցանակը։ Գերմանացի կիսապաշտպանը գերազանց ելույթ ունեցավ եվրագավաթներում եւ օգնեց Գերմանիայի չեմպիոններին դուրս գալ եզրափակիչ, որտեղ Լեւերկուզենը պարտվեց «Ատալանտային»:
Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի 11 խաղում Վիրցը խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ 3-րդ տուրի «Ղարաբաղի» հետ խաղում կիսապաշտպանը կատարել է երեք գոլային փոխանցում։ Բայերը 5։1 հաշվով հաղթեց մրցակցին, գոլի հեղինակ դարձավ նաեւ Վիրցը։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Խաբի Ալոնսոյի թիմը կարող է դառնալ նաեւ Գերմանիայի գավաթի հաղթող, որտեղ եզրափակչում կխաղա «Կայզերսլաուտերնի» հետ։