Էնդրիկ․ «Աշխարհի լավագույն ակումբը միշտ պետք է լավագույնին փնտրի բոլոր դիրքերում»

Էնդրիկը խոսել է Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։

– Ինչպե՞ս է Մբապպեի հնարավոր ժամանումը հեռվից ընկալվում: Կարո՞ղ է դա սպառնալիք դառնալ:
– Հաղթող թիմում ոչ մի խաղացող վտանգ չի ներկայացնում մյուսի համար: Աշխարհի լավագույն ակումբը միշտ պետք է լավագույնին փնտրի բոլոր դիրքերում, միշտ։

Խոշոր խաղացողների կողքին լինելը և նրանց հետ կռվելը ինձ միայն կխթանի կատարելագործվել, ավելի բարձր մակարդակի հասնել և ավելի շատ տիտղոսներ նվաճել:

Ակումբի հետ տիտղոսներ նվաճելն ամենակարևոր նպատակներն են»,- ասել է « Ռեալի» ապագա հարձակվողը , ով խաղում է «Պալմեյրասում»: