Էդուարդ Սպերցյան. «Մենք պետք է հպարտանանք սրանով»

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում երկրորդ տեղը գրավելու մասին։

«Տանը խաղալով՝ մենք չէինք կարող այլ կերպ գործել։ Մեր գործը հաղթելն էր։ «Կրասնոդարի» պատմության մեջ սա առաջին անգամն է, որ գրավում է երկրորդ տեղը, ուստի սա լավ արդյունք է: Մենք պետք է հպարտանանք սրանով։ Սա մեծ փորձ է յուրաքանչյուր խաղացողի համար»,- Սպերցյանի խոսքն է մեջբերել Championat-ը։

Ռուսաստանի առաջնության 30 տուրից հետո «Զենիթը» վաստակեց 57 միավոր և դարձավ ՌՊԼ-ի չեմպիոն։