Դուշան Վլահովիչը ճանաչվել է Ա Սերիայի լավագույն հարձակվող

«Ինտերի» երկու խաղացողներ իրենց դիրքերում ճանաչվել են Ա Սերիայի ուժեղագույնները։

Հաքան Չալհանօղլուն լիգայի կողմից ճանաչվել է ավարտվող մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, Ալեսանդրո Բաստոնին՝ լավագույն պաշտպան։

Լավագույն ռմբարկու է ճանաչվել Դուշան Վլահովիչը «Յուվենտուսից», իսկ դարպասապահ` Միկելե Դի Գրեգորիոն` «Մոնցայից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի մարզչի մրցանակը ստացել է Սիմոնե Ինձագին, ով գլխավորում է «Ինտերը»։