«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսին կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ 40-ամյա մասնագետը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչեւ 2027 թվականը։ Պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա մոտ օրերս։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվարի 16-ին՝ Ժոզե Մոուրինյոյի՝ այս պաշտոնից հեռանալուց հետո։ Դե Ռոսիի գլխավորությամբ «Վուլվզը» 25 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ հաղթելով 14 անգամ, պարտվելով 5 անգամ և ոչ-ոքի խաղացել 6 անգամ։ Թիմը կարողացավ դուրս գալ նաև Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ ընդհանուր 4։2 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։