Կառլո Անչելոտտի. «Այս «Ռեալը» իմ կարիերայի ամենահեշտ կառավարվող թիմն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ իր համար շատ հեշտ է եղել թիմը մարզել վերջին մրցաշրջանում։ Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ դարձավ Լա լիգայի չեմպիոն և կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Լա լիգայում արժանի հաղթանակ էր, մենք շատ միավորներ վաստակեցինք։

Այս թիմն ինձ համար ամենահեշտն էր կառավարել կարիերայիս ընթացքում մթնոլորտի և կազմի շնորհիվ։ Ֆուտբոլիստները շատ, շատ լավ գործեցին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: