Կառլո Անչելոտտին հաստատել է, որ առաջատարներից մեկը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի եզրափակչին

Օրելիեն Չուամենին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Չուամենին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բավարիայի» հետ պատասխան կիսաեզրափակիչում ստացած ոտնաթաթի կոտրվածքի պատճառով (2:1, 2:2՝ առաջին խաղ):

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ ֆրանսիացին չի մասնակցի հունիսի 1-ին կայանալիք «Բորուսիայի» դեմ վճռորոշ հանդիպմանը։

«Նա չի խաղա եզրափակչում, նա կկենտրոնանա Եվրո-2024-ի վերականգնման վրա»,- ասել է Անչելոտին։