«Արսենալը» փոխարինող է գտել Թոմաս Պարտիին

Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե «Արսենալը» ում հետ կարող է փոխարինել Թոմաս Պարտիին։

«Նրանք մի քանի խաղացողներ ունեն ցուցակում: Օրինակ, նրանք միշտ բարձր են գնահատել Դուգլաս Լուիսին , բայց «Ասթոն Վիլայի» հետ բանակցելը երբեք հեշտ չէ: Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ նոր կիսապաշտպանի հետ պայմանագիր կկնքվի։

Թոմասը կհեռանա»,- ասել է ինսայդերը:

Այս մրցաշրջանում Պարտին Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում :