Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն դարպասապահը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն

Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն դարպասապահը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ թուրինյան թիմն աշխատում է Միկելե դի Գրեգորիոյին ձեռք բերելու ուղղությամբ  Եթե ​​բանակցությունները հաջող ավարտվեն, «Մոնցան» կստանա 20 միլիոն եվրո։

Նշվում է, որ կողմերը համաձայնեցնում են վերջնական մանրամասները։ Վերջին շփումները եղել են մայիսի 23-ի երեկոյան։

Այս մրցաշրջանում Դի Գրեգորիոն Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, ճանաչվել է Իտալիայի ընթացիկ առաջնության լավագույն դարպասապահ։