ՈւԵՖԱ-ն որակազրկել է Չավիին և Սերժի Ռոբերտոյին

ՈւԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը երկու խաղով որակազրկել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին և կատալոնացիների ավագ Սերխի Ռոբերտոյին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Սերխի Ռոբերտոն բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի առաջին երկու հանդիպումները՝ ՊՍԺ-ի հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղի (1:4) մրցավարի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի պատճառով։ Միաժամանակ պաշտպանը բաց թողեց այդ հանդիպումը չափից շատ դեղին քարտերի պատճառով։

ՊՍԺ-ի հետ խաղում կարմիր քարտ ստացած Չավին որակազրկված է երկու եվրոպական խաղով նույն պատճառով, ինչ Ռոբերտոն։ «Բլաուգրանայի» դարպասապահների մարզիչ Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն որակազրկվել է մեկ խաղով։

Բացի այդ, «Բարսելոնան» տուգանվել է 26 հազար եվրոյով՝ թիմի ոչ պատշաճ պահվածքի համար, ևս 26,2 հազարով՝ երկրպագուների կողմից օտար առարկաներ նետելու և 5 հազարով՝ խաղադաշտ մտնելու համար։