«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը մոտ ժամանակներս կարող է համալրել «Բավարիան», հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև գործարքը մոտ է ավարտին։ Նշվում է, որ գնելով Էրնանդեսին՝ մյունխենյան ակումբը ցանկանում է պաշտպանվել այն դեպքում, եթե Ալֆոնսո Դևիսը հեռանա թիմից։
Էրնանդեսը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 26-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
2023/24 մրցաշրջանի վերջում «Բավարիան» զբաղեցրել է երրորդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում՝ 34 խաղում վաստակելով 72 միավոր։