«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։
Իտալիայի այս առաջնությունում միլանյան ակումբը 37 խաղում տարավ 29 հաղթանակ, 6 անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց 2 պարտություն՝ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ նվաճելով պատմության 20-րդ տիտղոսը։
48-ամյա մասնագետը «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից։ Նախկինում «Ինտերը» նրա գլխավորությամբ երկու անգամ նվաճել էր Իտալիայի գավաթը, եռակի դարձել Իտալիայի սուպերգավաթի հաղթող ու դուրս եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։