«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ճանաչվել է Ա Սերիայի մայիսի լավագույն մարզիչ։
66-ամյա մասնագետի գլխավորությամբ իտալական ակումբը երեք խաղում տարել է երեք հաղթանակ՝ «Սալերնիտանայի» (2:1), «Ռոմայի» (2:1) և «Լեչեի» (2:0) նկատմամբ։
Ա Սերիայի 36 տուրից հետո «Ատալանտան» 66 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։