Եվրոպական գրանդը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Խվիչա Կվարացխելիայի համար

ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի համար, հայտնում է Foot Mercato-ն։

Կվարախցելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում 23-ամյա վրացին անցկացրել է 44 հանդիպում, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։