Հայտնի է՝ Տիագու Մոտտայի պայմանագրի մանրամասները «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսի» ղեկավարությունը Տիագու Մոտային կառաջարկի 3 տարվա պայմանագիր՝ 4,5 միլիոն եվրո արժողությամբ, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա մասնագետը չի երկարաձգել պայմանագիրը «Բոլոնիայի» հետ և կտեղափոխվի թուրինյան ակումբ՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։

Մոտան գլխավորել է «Բոլոնիան» 2022 թվականի սեպտեմբերին։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Իտալացու գլխավորությամբ «Բոլոնիան» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

37 տուրից հետո «Բոլոնիան» 68 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի երրորդ հորիզոնականը։