«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դանիելե դե Ռոսիի հետ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին շուտով կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։

Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ իտալացի մասնագետը նոր երեք տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։

Սպասվում է, որ պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա օրերին։

Դե Ռոսին գլխավորեց «Ռոման» հունվարին Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։ Վերջին տուրից առաջ հռոմեացիները Ա Սերիայում 6-րդ տեղում են։