«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» սկսել են փոխարինող փնտրել կիսապաշտպան Տոնի Կրոսին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Կիմիխը և Ռոդրին մադրիդյան թիմի առաջնահերթ տարբերակներն են։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։