Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ Եվրոպա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Եվրոպա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստը 13 խաղում դարձել է 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Օբամեյանգն ավարտեց մրցաշարը որպես լավագույն ռմբարկու։ Նա նաև գերազանցեց Ռադամել Ֆալկաոյի ռեկորդը՝ Եվրոպա Լիգայի ընդհանուր գոլերի քանակով (30): Մարսելի հարձակվողը դարձել է 34 գոլի հեղինակ։