Պաշտոնական․ «Միլանը» հեռացրեց Ստեֆանո Պիոլիին

«Միլանի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ստեֆանո Պիոլիի հեռանալու մասին։

«Միլանը» ցանկանում է իր անկեղծ երախտագիտությունը հայտնել Ստեֆանո Պիոլիին և նրա անձնակազմին՝ վերջին հինգ տարիների ընթացքում գլխավոր թիմին առաջնորդելու, հիշարժան տիտղոս ապահովելու և «Միլանի» շարունակական ներկայությունը եվրոպական ակումբային առաջնությունում վերականգնելու համար: Ստեֆանոյի պրոֆեսիոնալիզմը և մարդկային հպումը զգալի ներդրում են ունեցել թիմի աճի գործում՝ մարմնավորելով ակումբի հիմնական արժեքները առաջին իսկ օրվանից»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հոկտեմբերից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «ռոսոներիները» բոլոր մրցաշարերում մասնակցել են 239 հանդիպման՝ 132 հաղթանակ տանելով, 55 անգամ ոչ-ոքի խաղալով, 52 անգամ պարտվելով։ 2021/2022 մրցաշրջանում «Միլանը» դարձավ Իտալիայի չեմպիոն։