Հանդիպումների հիմնական միջադեպերի անկախ հանձնաժողովը 2023/24 Պրեմիեր Լիգայում գրանցել է 31 VAR-ի սխալ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ամենաշատը տուժել է «Լիվերպուլը»՝ VAR-ի մրցավարները 4 սխալ որոշում են կայացրել ոչ հօգուտ մերսիսայդցիների։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն է հռչակվել «Մանչեսթեր Սիթին»։