Կիլիան Մբապպեն առանձնատուն է գնել Մադրիդում

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն սեփականություն է ձեռք բերել Մադրիդում, հայտնում է La Razon-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը 18 միլիոն եվրոյով առանձնատուն է գնել Մադրիդի Լա Մորալեխա թաղամասում։ Նշվում է, որ առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է երեքշաբթի՝ մայիսի 22-ին։

Մբապպեի նոր տան կողքին գտնվում է դերասան Ռիչարդ Գիրի տունը, իսկ դիմացը նախկին մադրիդյան թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի տունն է, ով ներկայումս խաղում է «Սևիլիայում»։

Մբապպեն ՊՍԺ-ի խաղացող է 2017 թվականից։ Մայիսի 10-ին նա հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի ֆրանսիական ակումբը որպես ազատ գործակալ։