«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեկ Գրիլիշը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնության թիմերից մեկում, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» ցանկանում է գնել 28-ամյա անգլիացուն։ Ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է կայանալ Վենսան Կոմպանիի՝ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց անմիջապես հետո։ Բելգիացի մասնագետը անձնական հետաքրքրություն է ցուցաբերել խաղացողի հետ գալիք ամռանը ձեռք բերելու հարցում։
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Ընդհանուր առմամբ Պրեմիեր Լիգայի թիմում նա անցկացրել է 125 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։