«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը իր ցանկությունները գրել է Չավիին մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի մասնագետի հեռացման մասին հայտարարությունից հետո։
«Շնորհակալություն, Չավի։ Շատ շնորհակալ եմ այս մրցաշրջանում միասին աշխատելու համար, շնորհակալություն անցյալ ամառ ինձ այստեղ բերելու համար: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ապագայում», – գրել է Գյունդողանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Չավիին ազատելու մասին։