Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցցանցում (նախկինում՝ Twitter)։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետի նշանակման մասին կհայտարարվի շուտով։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն լիովին վստահ են իրենց ընտրության մեջ։
Ֆլիկը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2019-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ գերմանական ակումբը նվաճել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Գերմանիայի գավաթը և երկու անգամ՝ Գերմանիայի առաջնությունը։ Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում, որը նա մարզել է 2021-ից 2023 թվականներին։