Էրիկ տեն Հագ. «Կարիերայում վերելքներ և վայրէջքներ կան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մարզավիճակի մասին, ով չի ընդգրկվել Եվրո-2024-ի Անգլիայի երկարաձգված հայտացուցակում։

«Նա կարծես լավ է։ Կարիերայում վերելքներ և վայրէջքներ կան: Ընկնելը կարող է նաև ուժ տալ նրան, և ես տեսնում եմ, որ մարզումների ժամանակ նա շատ մոտիվացված կլինի: Նա կպատասխանի խաղով, լավ կարիերա ունի, և ես վստահ եմ, որ նա կհաղթահարի դա և էլ ավելի շատ գոլեր կխփի»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Երեքշաբթի օրը՝ մայիսի 21-ին, Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախնական հայտացուցակը։ Գարեթ Սաութգեյթի թիմը C խմբում կմրցի Դանիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ։