Դանիել Օլմոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը 26-ամյա իսպանացուն ընդգրկել է իր տրանսֆերային ցուցակում։

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»: Բացի այդ, նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ։