Կառլո Անչելոտտի. «Մենք խոսեցինք այդ մասին, նա համոզված էր, որ ցանկանում է ավարտել ամենաբարձր մակարդակով»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Տոնի Կրոսի հետ իր զրույցի մասին այն բանից հետո, երբ գերմանացի կիսապաշտպանը որոշել է ավարտել կարիերան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։

«Մենք խոսեցինք այդ մասին, նա համոզված էր, որ ցանկանում է ավարտել ամենաբարձր մակարդակով։ Այս կերպ հրաժեշտ տալը իդեալական կլիներ։ Բոլորը ցանկանում են դուրս գալ բարձր նոտայով, բայց հետո դուք պետք է քաջություն ունենաք դա անելու համար։

Նա հանգիստ է և կենտրոնացած է իր անելիքների վրա։ Նա գերմանացի է, և շատ դժվար է ստիպել նրան փոխել իր կարծիքը: Զրույցի ընթացքում արցունքներ չկային, նա բացարձակ վստահ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։