«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ. «Եթե ասեի, որ հեռանում եմ, ապա հետո չէի շարունակի աշխատել»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինոն խոսել է «Բարսելոնայից» չհեռանալու Չավիի որոշման արձագանքի մասին, թեև մրցաշրջանում իսպանացին հայտարարեց, որ հեռանալու է ակումբից։

«Եթե ասեի, որ հեռանում եմ, չէի շարունակի աշխատել։ Ես միշտ մտածում եմ այն, ինչ ասում եմ, իսկ եթե որոշում է կայացվում, ուրեմն այն կայացվում է»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

44-ամյա Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։