«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատրաստ է հրաժարվել բազմաթիվ ակումբներից՝ Լոնդոնի «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար։
Ինչպես հայտնում է Teamtalk-ը՝ նիգերիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի թիմերը, ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, որը փոխարինող է փնտրում Կիլիան Մբապպեին։
Աղբյուրի համաձայն՝ Օսիմհենի գլխավոր առաջնահերթությունը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելն է
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Օսիմհենը 24 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։