Թեո Էրնանդեսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։ Հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Էրնանդեսի «Բավարիա» տեղափոխվելը կբացի Ալֆոնսո Դևիսին «Ռեալ» տեղափոխելու հնարավորությունը։

Թեո Էրնանդեսը 26 տարեկան է, հեղինակավոր Transfermarkt-ը ֆրանսիացուն գնահատում են 60 միլիոն եվրո։

2023/2024 մրցաշրջանում Էրնանդեսը «Միլանի» կազմում անցկացրել է 45 պաշտոնական հանդիպում։ Դրանցում Թեոն խփել է հինգ գոլ և տասնմեկ գոլային փոխանցում կատարել։