Իտալիայի հավաքականի հայտացուցակը EURO-2024-ի համար

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ին ընդառաջ ազգային հավաքական հրավիրված 30 ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը։

Դարպասապահներ՝ Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ (Նապոլի), Իվան Պրովեդել (Լացիո), Գուլիելմո Վիկարիո (Թոթենհեմ);

Պաշտպաններ՝ Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորը «Ինտեր», Ռաուլ Բելլանովա, Ալեսանդրո Բուոնջորնո (երկուսն էլ՝ «Տորինո»), Ռիկարդո Կալաֆիորի (Բոլոնիա), Անդրեա Կամբիասո (Յուվենտուս), Ջովանի Դի Լորենցո (Նապոլիի), Ջորջիո Սկալվինի (Ատալանտա);

Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելլա, Դավիդե Ֆրատտեսի (երկուսն էլ՝ «Ինտեր», Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ՝ «Ռոմա», Նիկոլո Ֆաջիոլի (Յուվենտուս), Մայքլ Ֆոլորունշո (Վերոնա), Ժորժինյո (Արսենալ), Սամուելե Ռիչի (Տորինո);

Հարձակվողներ՝ Ֆեդերիկո Կիեզա (Յուվենտուս), Ստեֆան Էլ Շարավի (Ռոմա), Ռիկարդո Օրսոլինի (Բոլոնյա), Ջակոմո Ռասպադորի (Նապոլի), Մատեո Ռետեգի (Ջենոա), Ջանլուկա Սկամակա (Ատալանտա), Մատիա Զականի (Լացիո):

Image