«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնության թիմերից մեկում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ուրուգվայցու հետ հետաքրքրված է «Չելսին»: Լոնդոնցիները դիտարկում են ֆուտբոլիստի թեկնածությունը՝ որպես փոխարինող Տիագու Սիլվային, ով երկու տարվա պայմանագիր է կնքել բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։ Անգլիայի թիմն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ՝ նրան տրանսֆերային առաջարկ անելով։
Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 150 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt պորտալը ուրուգվայցի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։