ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել վրացի դարպասապահին

ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահի դիրքն ամրապնդելու թեկնածուների ուսումնասիրությունը, հայտնում է Legalbet-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը, բացի «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովից, հետաքրքրված է «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին ձեռք բերելու հնարավորությամբ։

23-ամյա վրացին Իսպանիայի առաջնությունում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ, նա «չղջիկների» կազմում անցկացրել է 99 հանդիպում, բաց է թողել 110 գնդակ և անառիկ է պահել 31 դարպասը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։