Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ Եվրոպա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, Դուբլինում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում «Ատալանտան» հաղթեց «Բայերին» (3։0)։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության լավագույն ռմբարկուն 10 գոլով դարձավ «Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն (7 գոլ)։ Երրորդ տեղը կիսեցին Ջանլուկա Սկամակկան (Ատալանտա) և Ժոաո Պեդրոն (Բրայթոն), ովքեր 6 գոլ խփեցին։