«Միլանի» ղեկավարությունը ծանուցել է ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին 2023/24 մրցաշրջանի ավարտին համագործակցությունը դադարեցնելու մասին, հայտնում է Football Italia-ն։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարզիչն ու «Միլանի» ղեկավարությունը մանրամասները կքննարկեն մոտ ժամանակներս։ Թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
Պիոլին գլխավորել է «Միլանը» 2019 թվականի հոկտեմբերին։ 2021/22 մրցաշրջանում ակումբը հաղթեց մրցաշարը, իսկ Պիոլին ճանաչվեց մրցաշրջանի լավագույն մարզիչ՝ ըստ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի։