Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալակը խոսել է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շանսերի մասին։
«Այդ տղան ի վիճակի է խաղալ «Ռեալում»։ Վառ օրինակ է Ջուդ Բելինգհեմը։ Նա տեղափոխվեց «Բորուսիայից» և շատ ավելի ուժեղացավ՝ խաղալով լավագույնների հետ նույն թիմում»,- Բալաքի խոսքերն է փոխանցում Bild-ը։
Գերմանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Ֆլորիանը «դեղագործների» կազմում անցկացրել է 32 հանդիպում։ 21-ամյա կիսապաշտպանը դարձել է 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։