Մեմֆիս Դեպայը կլքի «Ատլետիկոն» ազատ գործակալի կարգավիճակով

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ամռանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով, հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբն ունի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ, սակայն կողմերը որոշել են, որ չեն օգտվի դրանից։

Դեպայը նախորդ ձմռանից է հանդես գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»։

Այս մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 9 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։