Ջան Պիերո Գասպերինի. «Կարծում եմ՝ մենք պատմություն գրեցինք այս խաղում հաղթելով»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը (3։0)։

«Կարծում եմ՝ մենք պատմություն գրեցինք այս խաղում հաղթելով: Դա ուղղակի անհավանական էր։ Մենք հաղթեցինք «Լիվերպուլին», «Սպորտինգին»։ Երբ մենք խաղում էինք «Լիվերպուլի» հետ, նրանք առաջինն էին ԱՊԼ-ում։

Իսկ հիմա մենք մրցում էինք Գերմանիայի չեմպիոնի հետ։ Անհավատալի արդյունք էր։ Տղաներն արտասովոր էին, սա անմոռանալի խաղ էր»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Իտալական ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա Լիգան։ Խաբի Ալոնսոյի թիմը ընդհատեց ռեկորդային շարանը՝ 51 հանդիպում առանց պարտության։