Հինգ տարբեր առաջնությունների հինգ ակումբներ հետաքրքրված են «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով, հայտնում է «Матч ТВ»-ն։
Բացի «Բոլոնիայից» և «Վերդերից», որոնց հետաքրքրության մասին լրատվամիջոցները գրում էին ձմռանը, ֆուտբոլիստին հետևում են Մոսկվայի «Դինամոն», «Մարսելը» և «Սելտան»։ Բացի այդ, եվրոպացի միջնորդները կապ են հաստատել մոսկովյան ակումբի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
«Լոկոմոտիվը» պատրաստ է Թիկնիզյանին բաց թողնել նվազագույնը 10-12 միլիոն եվրոյի դիմաց, այդ թվում՝ ՌՊԼ-ի որևէ ակումբի։
Կիսապաշտպանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել ԲԿՄԱ-ից 2021 թվականի ամռանը 5,5 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։