Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է ամռանը վերակառուցել թիմը՝ երկարաժամկետ կազմը համալրելու համար։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Հաղորդվում է, որ վերջերս կայացել է «Ատլետիկոյի» ղեկավարների հանդիպումը, որում որոշվել է զգալիորեն թարմացնել թիմի կազմը՝ բաժանվելով Դիեգո Սիմեոնեի ծրագրերում չընդգրկված կամ լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողներից։
Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» մտադիր է իր թիմում պահել հետևյալ խաղացողներին՝ դարպասապահ Յան Օբլակ, պաշտպաններ Նահուել Մոլինա, Խոսե Մարիա Խիմենես, կիսապաշտպաններ Ռոդրիգո Դե Պոլ, Մարկոս Լյորենտե, Կոկե, Արթուր Վերմեերեն, Պաբլո Բարիոս, հարձակվողներ՝ Ռոդրիգո Ռիկելմե, Սամուելա Լինո, Անտուան Գրիզման։
«Ատլետիկոն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է մեկ հանդիպում։ Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 73 միավոր։