Բերնարդու Սիլվան կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել 29-ամյա պորտուգալացուն, եթե ստանա առնվազն 58 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ։

Այս մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։